Լրահոս

06.12.2010 14:19


Զոհվել է վրաերթի պատճառով

Դեկտեմբերի 4-ին'ժամը 17.14-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում Արթուր Հայրապետյանին պատկանող «Նիսան» մակնիշի 23 ՏՍ 931 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, վրաերթի ենթարկել քաղաքացի Աննա Դալլաքյանին և բախվել ճամփեզրի հենապատին: 1990 թ.-ին ծնված Ա.Դալլաքյանը  տեղում զոհվել է: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 1977 թ.-ին ծնված Ա.Հայրապետյանը  և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Կապան քաղաքի կենտրոնական հիվանդանոց:  Ա.Հայրապետյանի առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը