Լրահոս

29.01.2010 10:21


Մեքենաները ձյան մեջ

Հունվարի 28-ին, ժամը 17.40-ին ահա­զանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում ձնաբքի հետեւանքով ձյան տակ ավտոմեքենաներ են մնացել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների ուժերով ձյան տակից դուրս է բերվել 3 մարդատար ավտոմեքենա:

Ժամը 23.30-ի դրությամբ ճանապարհը մաքրվել է ձնից, սակայն, ցածր տեսանելիության պատճառով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից երթեւեկությունն արգելվել է: Խցանման մեջ գտնվող երկու տասնյակ ավտոմեքենաների վարորդներ ու ուղեւորներ տեղափոխվել են Գորիս քաղաքի հյուրանոցներ:

Այս խորագրի վերջին նյութերը