Լրահոս

29.01.2010 13:51


Ընտրություններից առաջ Անահիտ Սարգսյանին սպառնացել են

Ընտրություններից առաջ Անահիտ Սարգսյանին սպառնացել են

-Դեկտեմբերի 31-ի առավոտյան 9-ին դռան շեմից գրություն եմ ստացել, որտեղ ծրարի մեջ տպված էր. «Շատ մի՛ ոգևորվի դիտորդական գործունեությամբդ, հիշի՛ր, որ երեխաների մայր ես»։ Դա առնչվում էր ընտրություններին և իմ դիտորդական առաքելությանը,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՊԱԿ դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը։

Նա նշել է, որ իրենք նույն օրը դիմել են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, ինչպես նաև էլեկտրոնային փոստով տեղեկություն են ուղարկել դատախազությանը, որտեղից, սակայն, հաղորդում է եկել, թե դեպքը դատախազությանը չի առնչվում, այլ վերաբերում է ընտրական հանձնաժողովին։ Նման պատասխանը Անահիտ Սարգսյանի համար առնվազն տարօրինակ է։

Հիշեցնենք, որ խոսքը թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունների մասին է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը