Լրահոս

06.12.2010 14:54


Քլինթոնը Պուտինին տիկնիկավարի հետ է համեմատել

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին անվանել է  «անդրկուլիսյան տիկնիկավար»։ Այս մասին հաղորդում է «The Guardian» թերթը՝ հղում անելով «Wikileaks» կայքի հրապարակած նյութերին։

Վարչապետին բնութագրելուց հետո Քլինթոնը նշել է, թե Պուտինն իր դերից գոհ չէ։ Հիլարիի կարծիքով՝ մինչ 2012թ. վարչապետի լիազորությունները սահմանափակվելու են միայն էներգետիկայի ոլորտով, մինչդեռ մյուս որոշումները ընդունելու է նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Քլինթոնը նախագահ Մեդվեդևին անվանել է քաղաքական գործչի ավելի ազատական թեկնածու՝ նշելով, թե նա փորձում է հաստատվել Պուտինի կողքին։

ԱՄՆ պետքարտուղարը իր կարծիքն է բարձրաձայնել Ավստրալիայի վարչապետ Քևին Ռադի հետ զրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում 2009թ. մարտին։ Հիլարին ռուս քաղաքական գործիչների մասին թեման շոշափել է Ռադի խնդրանքով, ով շուտով բանակցելու էր  Մեդվեդևի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը