Լրահոս

06.12.2010 17:01


Հայտարարվել են «Ոսկե գնդակ» մրցանակի երեք թեկնածուների անունները

Հայտարարվել են «Ոսկե գնդակ» մրցանակի երեք թեկնածուների անունները

«Ոսկե գնդակ» մրցանակը 2010թ. կտրվի երեք թեկնածուներից մեկին։ Նրանք են Անդրես Ինյեստան, Լիոնել Մեսին և Խավին։ Այս մասին Փարիզում հայտարարվել է հատուկ մամլո ասուլիսի ժամանակ։ «Ոսկե գնդակ»-ի հաղթողը կհայտարարվի Ցյուրիխում հունվարի 10-ին՝ հանդիսավոր արարողության ժամանակ։

2010թ. սկսած՝ «Ոսկե գնդակը», որը տրվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին, հանձնվում է ՖԻՖԱ-ի և ֆրանսիական «France Football» պարբերականի կողմից։ Հոկտեմբերի վերջին հայտարարվել էին համաշխարհային ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակի 23 թեկնածուների անունները։ Լավագույն ֆուտբոլիստը որոշվում է քվեարկությամբ, որին մասնակցում են հավաքականի ավագները և գլխավոր մարզիչները, ինչպես նաև լրագրողներ։

Դեկտեմբերի 5-ին իտալական «Gazzetta dello Sport» հրատարակությունը գրել է, թե 2010 թ. «Ոսկե Գնդակ»-ը ստանալու է Ինյեստան։ Թերթը ճշգրիտ անվանել էր երեք թեկնածուների անունները, որոնք հայտնվել են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչում ստանալու թեկնածուների եռյակում։

Այս խորագրի վերջին նյութերը