Լրահոս

02.02.2010 19:00


Ստեփան Սաֆարյանը Սերժ Սարգսյանի, իսկ Սուքիաս Ավետիսյանը՝ «Ժառանգության» մասին

Ստեփան Սաֆարյանը Սերժ Սարգսյանի, իսկ Սուքիաս Ավետիսյանը՝ «Ժառանգության» մասին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոտքից գլուխ կեղծիք է։

-Այսօր հայկական կողմը հերթական սխալ հաշվարկն է կատարում. իբր ՍԴ սեթևեթանքներով որոշումը, որ բերել է թուրքական ջղաձգությունների, Թուրքիային կդրդի դուրս գալ գործընթացից, և դրա համար աշխարհի «մեծ տղերքը» հերթական անգամ հայրական ապտակը կհասցնեն նրան, իսկ Հայաստանի «կառուցողական տղերքին» էլ կպարգևատրեն։ Հիասթափեցնե՛մ։ Արդեն իսկ ակնհայտ է, որ Թուրքիան և շահագրգիռ երկրները հասնելու են նրան, որ երկու կողմերում էլ արձանագրությունները վավերացվեն առանց հավելյալ պայմանների,-նշել է նա։

Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն էլ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցությանը՝ ասել է, որ մի քանի պատգամավորներ իրենց իրավունք են վերապահում խոսել ժողովրդի անունից, այնինչ կրկնում են արտասահմանյան իրենց պարտվիրատուների ասած խոսքերը։

-Ես ուզում եմ մեր ընկերներին կոչ անել, որ իզուր տեղը չհիասթափվեն և չարձագանքեն հատկապես Զարուհի Փոստանջյանի ելույթներին, որովհետև եթե կին պատգամավորը իրեն կարող է թույլ տալ փողոցում երկու ձեռքերը բերանը մտցրած սուլել, ապա նրանցից կարելի է և եվրախորհրդում տարբեր բաներ սպասել, առավել ևս՝ ԱԺ դահլիճում,-հավելել է ՀՀԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը