Լրահոս

07.12.2010 10:48


Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Բրիտանական զորքերը հնարավոր կլինի դուրս բերել Աֆղանստանից արդեն 2011 թ.-ից»

«Բրիտանական զորքերը հնարավոր կլինի դուրս բերել Աֆղանստանից արդեն 2011 թ.-ից»։ Այս հայտարարությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը արել է Աֆղանստանի Գելմենդ նահանգում տեղակայված Camp Bastion ռազմական բազայում։

Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը հանձնել աֆղանական ուժերին մինչև 2014թ։ Ժամկետի ավարտից հետո Աֆղանստանում արտասահմանյան ռազմական ներկայության ձևաչափը դեռևս որոշված չէ։

Աֆղանստանի հարավում ծառայում է մոտ 10 000 բրիտանական զինվոր։

Այս խորագրի վերջին նյութերը