Լրահոս

06.02.2010 12:40


Ադրբեջանցի պատգամավոր. «Խաղաղ բանակցությունները հավերժ չեն կարող շարունակվել»

Մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի այն խոսքերը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է վերսկսվեն պատերազմական գործողությունները՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը Day.Az-ին ասել է. «Նման հայտարարությունները պատահական չի կարելի համարել։ Աշխարհում շատերն են սկսել մտածել, որ խաղաղ բանակցությունները հավերժ չեն կարող շարունակվել։ Եթե Բաքուն տեսնի, որ այլևս հույս չի մնացել, ապա մենք կդիմենք այլընտրանքային միջոցների»։

 

Այս խորագրի վերջին նյութերը