Լրահոս

07.12.2010 12:56


ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն

ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած  պատվիրակությունը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու   դեկտեմբերի 6-8-ը  կայանալիք «Միացյալ ուժերով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը գլոբալ դաշինքի միջոցով»  խորհրդաժողովին:

Հանդիպումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի կողմից, որի նպատակն է աշխարհում կոռուպցիայի  դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:
Հանդիպման ժամանակ կքննարկվեն կոռուպցիայի դեմ պայքարի փորձի փոխանակմանը, մոնիտորինգին, կոռուպցիայի դեմ  մղվող պայքարի հեռանկարներին վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը