Քաղաքական

14.02.2018 09:51


Հայկական զինուժի կորուստները 2018-ի հունվարին

Հայկական զինուժի կորուստները 2018-ի հունվարին

2018-ի հունվարի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է:

Մարտական կորուստներ

• Հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Հունվարի 6-ին դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:

• Հունվարի 6-ին, հոսպիտալում մահացել է հունվարի 2-ին ավտովթարում վնասվածքներ ստացած, արձակուրդում գտնվող 19-ամյա Պարգև Սարիբեկյանը։

• Հունվարի 16-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

• Հունվարի 27-ին, նախնական տվյալներով ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:

Վիրավորներ

• Հունվարի 7-ին հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող՝ ավագ լեյտենանտ Մուսինյանը և պայմանագրային զինծառայող, վարորդ Վանյանը:

• Հունվարի 17-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ադիբեկ Միկոյանը:

• Հունվարի 18-ին նախնական տվյալներով «ինքնախեղման փորձի հետևանքով» Արցախից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանը։

Ադրբեջանական զինուժի հունվարի կորուստները՝ այստեղ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը