Լրահոս

09.02.2010 15:05


Վլադիմիր Կարապետյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն

Վլադիմիր Կարապետյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօր հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն, որտեղ լսվում էր Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքի 10/19 ընտրատեղամասում տեղի ունեցած՝ պատգամավորության լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը։ 

-10/19 ընտրատեղամասում ամենաաղաղակող խախտումներն էին գրանցվել, որտեղ տեղի ունեցավ բռնություն լրագրողների նկատմամբ, որտեղ որոշ ժամանակով տեղամասը փակվեց, որտեղ կային սպառնալիքներ թե՛ վստահված անձանց, թե դիտորդների նկատմամբ։ Այս գործն արդեն բավական երկար տևեց, ես արդեն երկրորդ անգամն եմ հրավիրվում հատուկ քննչական ծառայություն։ Այս անգամ առերեսումն էր հանձնաժողովի նախագահի և ընտրական գործընթացի այլ մասնակիցների հետ։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիությունը՝ մեկ բան կարող եմ ասել. որ լկտի սուտ են ասում հանձնաժողովի նախագահն ու  հանձնաժողովի անդամները՝ փորձելով դիտորդներին և վստահված անձանց մեղավոր հանել և դրանով պատճառաբանել իրենց հանցագործությունը, որն արտահայտվել է ընտրական գործընթացի խափանումով,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Վ. Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանը ցանկություն է հայտնել, որ վերոնշյալ հարցն այդքան  չձգձգվեր,  և անորոշությունն այդքան երկար չլիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը