Լրահոս

10.02.2010 14:56


Համաներումը պե՞տք է կիրառվեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ

Համաներումը պե՞տք է կիրառվեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խոսելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներման կիրառելիության մասին՝ ասել է, թե այդ հարցում տարակարծություններ կան։

-Մի մասն ասում է, որ չէր կարող տարածվել, մյուսը պնդում է, թե կարող էր։ Բայց եթե հարցը միանշանակ չէ, ապա այն պետք է մեկնաբանել հօգուտ Փաշինայնի։ Օրենքի տառն է պահանջում, որ եթե բովանդակության նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա տարաձայնություններ կան, ապա այդ հակասությունները պետք է մեկնաբանվեն ոչ թե պետական ինստիտուտների, այլ հօգուտ քաղաքացու,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը