Լրահոս

11.02.2010 09:55


ԵԱՀԿ գործող նախագահը բանակցություններ կունենա Ադրբեջանի նախագահի հետ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևն Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում կունենա նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Սերիկ Պրիմբետովը։

ԵԱՀԿ ղեկավարի այցի շրջանակներում, որը տեղի է ունենալու փետրվարի 14-ից 15-ը, նախատեսվում է ղազախ նախարարի հանդիպումը Միլի Մեջլիսի խոսնակ Օկտա Ասադովի, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։

«Բաքու կատարելիք այցի ժամանակ կքննարկվեն հարցեր, որոնք կապված են ԵԱՀԿ գործունեության հետ»,- ասել է Սերիկ Պրիմբետովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը