Լրահոս

13.02.2010 11:25


Թուրքիայում քուրդ երգչուհի է ձերբակալվել

Թուրքիայում քուրդ երգչուհի է ձերբակալվել

Երեկ Ստամբուլում Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քուրդ երգչուհի Ռոդժային։ Նա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրավիրված այն 60 արվեստագետներից էր, ովքեր պետք է խոսեին «քրդական խնդրի» լուծմանն ուղղված կառավարության ժողովրդավարական նախաձեռնության մասին։

Ռոդժան ձերբակալվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել է 2009-ին Դարբեքիր քաղաքում տեղի ունեցած մրցույթում «Հևալ Քամուրան» (ընկեր Քամուրան) երգը երգելու համար։

Հունվարի 28-ին մեկ այլ քուրդ երգիչ Ռոժհիլաթ Իբրահիմը ձերբակալվել էր Քրդստանի աշխատավորական կուսակցության օգտին ենթադրվող քարոզչություն իրականացնելու համար։

Ըստ «ezdixane.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը