Լրահոս

13.02.2010 11:35


ԵԱՀԿ նախագահը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի նախագահների հետ կքննարկի տարածաշրջանի անվտանգության հարցեր

ԵԱՀԿ նախագահը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի նախագահների հետ կքննարկի տարածաշրջանի անվտանգության հարցեր

Փետրվարի 14-17-ը, ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ ղեկավար Կանատ Սաուդաբաևը կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ «Երևան, Բաքու, Թբիլիսի կատարվելիք այցերի շրջանակներում տեղի կունենան հանդիպումներ երեք երկրների իշխանությունների, քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածարջանային հրատապ թեմաներ, այդ թվում առկա հակամարտությունների կարգավորման ուղիները»,-ասել է Ղազախստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Ասկար Աբդուրախմանովը։ Նա ընդբգծել է, որ «տարածաշրջանում չլուծված հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ ղազախական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է»։ «Այդ պատճառով ԵԱՀԿ գործող նախագահը մտադիր է առաջին հերթին այցելել Հարավային Կովկաս»,-ասել է Աբդուրախմանովը։

Այս խորագրի վերջին նյութերը