Լրահոս

13.02.2010 11:57


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Աբխազիայի նախագահի երդման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով ժամանել է Սուխում եւ մասնակցել Նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը:

Իր շնորհավորական խոսքում մեր հանրապետության ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բաղապշին, բարեկեցություն եւ խաղաղություն' Աբխազիային ու նրա ժողովրդին:

Այս խորագրի վերջին նյութերը