Քաղաքական

23.04.2018 20:25


Հանրապետության հրապարակի հաղթական հանրահավաքը (տեսանյութ)

Հանրապետության հրապարակի հաղթական հանրահավաքը (տեսանյութ)

Թեև Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը շարունակում են ոստիկանությունում պահվել, բայց երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ այս օրերի ամենաբազմամարդ հանրահավաքը, իսկ այսօր առավոտվանից ամբողջ հանրապետությունում կրկին սկսվել են քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները։

Մարդիկ շարունակում են պայքարել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Իսկ ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում նորից հանրահավաք է լինելու։

***

Հենց նոր ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը։ Փաշինյանը բոլորին հրավիրեց Հանրապետության հրապարակ, որտեղ ելույթում նա խոստացավ տալ բոլոր հարցերի պատասխանները։

***

Փաշինյանը հայտարարեց, որ 18։30-ին Հանրապետության հրապարակում հաղթական հանրահավաք է տեղի ունենալու։

***

Քիչ առաջ Նիկոլ Փաշիւնյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի:

Ու այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել:

Շնորհավորում եմ՝ հաղթակա՛ն ժողովուրդ:

***

Երեկոյան հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չորեքշաբթի օրը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցելու են իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ։

Իսկ վաղը՝ ժամը 15։00-ին, Հանրապետության հրապարակից քաղաքացիները շարժվելու են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

7or.am

Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ, և ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական հաղթանակի»,- հանրահավաքում նաև հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը