Քաղաքական

25.04.2018 22:51


Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Քննարկվել են հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում:

Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ ևս:

Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Ղազախստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը