Կարծիք

18.04.2026 20:21


Քաղաքային իշխանությունը տապալածները

Քաղաքային իշխանությունը տապալածները

Տիգրան Ավինյանն այսօր գլուխ էր գովում, թե տրանսպորտի ուղեվարձի հավաքագրումներն աճել են։ Բայց օրեր առաջ, խիստ նյարդայնանալով թերհավաքագրումներից, իրեն պատառոտում էր գործակարգավարական նիստի ժամանակ՝ վարորդներին լարելով ուղևորների դեմ ու նրանց միջև վիճաբանություններ սադրելով։

Բացի սա, տրանսպորտային բարեփոխումներն ամբողջությամբ տապալածները փորձում են թեմայից շեղող հայտարարություններ անել և անհեթեթ մտքեր արտահայտել։ Բայց դե մենք դրանց ուշադրություն չենք դարձնում․ մեզ առավել հետաքրքրում են քաղաքացիների կարծիքները քաղաքային տրանսպորտի վերաբերյալ։ Իսկ այդ կարծիքները խիստ բացասական են։

Այ տապալվածնե՛ր, նախ սրա մասին մտածեք՝ ձեր չեղած վարկանիշի շրջանակներում, հետո նոր խոսեք։ Թեև ձեր դեպքում լռելը, ամոթից գետինը մտնելը և միայն ինքներդ ձեր վրա մուննաթ գալը լավագույն որոշումը կլիներ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը