Քաղաքական

26.04.2018 18:04


Նիկոլ Փաշինյան․ «Օր առաջ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան․ «Օր առաջ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն» (տեսանյութ)

Օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները, «Ազատության» հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ «այդտեղ երկու կարծիք լինել չի կարող»։

Հարցին, թե ե՞րբ, ո՞ր փուլում պետք է, իր բնորոշմամբ, քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, երբ որ ստանձնի՞ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, Փաշինյանը պատասխանել է. «Երբ որ այդ լիազորությունները հասանելի լինեն։ Ուղղակի ես պետք է խնդրեմ մի քանի օր ևս համբերատար լինեն, որպեսզի էդ հարցերը լուծվեն»։

Ճշտող հարցին, թե դա իր առաջի՞ն որոշումներից է լինելու, ընդդիմադիր գործիչը պատասխանել է․ «Այո»։

Այս խորագրի վերջին նյութերը