Քաղաքական

27.04.2018 22:15


Այսօր հանրահավաքը Գյումրիում էր, մինչ այդ՝ ավտոերթ իրականացվեց (տեսանյութ)

Այսօր հանրահավաքը Գյումրիում էր, մինչ այդ՝ ավտոերթ իրականացվեց (տեսանյութ)

Ինչպես նախօրեին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այսօրվա հանրահավաքը կայացավ ոչ թե Երևանում, այլ Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում։

Իսկ ապրիլի 28-ին՝ ժամը 15.00-ին, հանրահավաք է հրավիրվելու Վանաձորի Արցախ պուրակում։

Դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ժամը 12.00-ին՝ Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:

Ապրիլի 27-ին և 28-ին առժամանակ դադարեցվել են քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները Երևանում և մարզերում:

Ապրիլի 29-ից գործողությունները վերսկսվելու են ամբողջ ծավալով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը