Քաղաքական

28.04.2018 15:39


Զատուլին․ «Ես Ռիժկովին դաս չեմ տա» (տեսանյութ)

Զատուլին․ «Ես Ռիժկովին դաս չեմ տա» (տեսանյութ)

«Ես Ռիժկովին դաս չեմ տա»,-ասում է Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, երբ նրան հարց է տրվում վերջինիս հայտարարությունների մասին։ «Этот дурачок никогда не станет премьер-министром»,-ասել էր Ռիժկովը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

Պարոն Զատուլինն ասել է, որ ինքը Փաշինյանին այդպես չի անվանել, եւ բացի այդ նախատեսում է հանդիպել նրա հետ։

«Մի սպասեք, որ ես հիմա կասեմ, թե Փաշինյանի կամ Կարապետյանի կողմ եմ, ես ունեմ իմ կարծիքը»,-ասաց նա։

Ըստ նրա՝ ինքը չի ցանկանում կրքերը թեժացնել, բայց Ռուսաստանը կողմ է, որ խնդիրը հանգուցալուծվի խորհրդարանի պատերի ներսում։

«Եւ Ռուսաստանը շատ ուշադիր կհետեւի դրան, եւ երբ խոսք գնա այդ գործընթացը կոտրելու մասին եւ փորձելու, օրինակ, այդ բռնությամբ փոխել. հեղափական նկրտումներով , եւ այլն, մի մտածեք, որ այն մենք միանշանակ կընդունենք»,-ասաց նա։

Աղբյուրը՝ а1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը