Քաղաքական

28.04.2018 16:20


Նիկոլ Փաշինյան․ «Մենք պատրաստ ենք բանակցությունների ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ»

Նիկոլ Փաշինյան․ «Մենք պատրաստ ենք բանակցությունների ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ»

Այսօր Իջևանում հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Ես կոչով դիմում եմ ԱԺ բոլոր ուժերին, խմբակցություններին, խորհրդարանական բոլոր ուժերը հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս ժողովրդին, և մենք որևէ կերպ այդ ծառայությունը չենք պատրաստվում ծաղրել, նսեմացնել, մատուցեք ձեր ծառայությունն այս ժողովրդին ու դրանով դուք ձեզ կդարձնեք այս ժողովրդի անբաժանելի մասը: Շատ է խոսվում բանակցությունների մասին, բայց այդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում: Մենք շահագրգռված ենք այդ բանակցությունները վարել, օր առաջ ավարտին հասցնել, մենք պատրաստ ենք բանակցել, հանդիպել ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ 1 սենյակում, մենք պատրաստ ենք հանդիպել ԱԺ բոլոր պատգամավորների հետ, պատրաստ ենք նաև բանակցել այլ ֆորամատներով: Բայց ես ուզում եմ ասել, այն արժեքները, որոնք ձևավորվել են էս գործընթացի արդյունքում, այլեւս անհերքելի են»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը