Քաղաքական

29.04.2018 13:12


Խորհրդարանում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ռուս պատգամավորների հետ

Խորհրդարանում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ռուս պատգամավորների հետ

Ազգային ժողովում կայացել է «Ելք» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՌԴ պատգամավորների հետ, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը։

Հանդիպմանը մասնակցում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը։

Ռուսական կողմից խումբը գլխավորում է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

Հանդիպմանը Ն.Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը չի հրաժարվի ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում անդամակցությունից։ Նա նաև նշել է, որ Հայաստանը կշարունակի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները։

Այս խորագրի վերջին նյութերը