Քաղաքական

30.04.2018 09:28


Այսօր ԵԼՔ խմբակցությունը որոշեց Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու (տեսանյութ)

Այսօր ԵԼՔ խմբակցությունը որոշեց Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու (տեսանյութ)

Այսօր առավոտյան կայացել է ԵԼՔ խմբակցության նիստը, որտեղ որոշվել է Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԼՔ դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու նախագիծ էր կազմել:

Վարչապետի ժողովրդի թեկնածուին կողմ քվեարկելու մասին արդեն իսկ հայտարարել են «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը պիտի հանդիպում ունենա ՀՀԿ խմբակցության հետ։

Ինչպես հայտարարվեց նախօրեին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, ապրիլի 30-ին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները կրկին դադարեցվում են։ Ժամը 17։00-ին Նիկոլ Փաշինյանը կլինի Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից երթ կընթանա, իսկ ժամը 19։00-ին կրկին հանրահավաք է հրավիրվելու Հանրապետության հրապարակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը