Քաղաքական

02.05.2018 17:46


Վարդենիկցիները փակել են Հակոբ Հակոբյանի հէկի ջուրը (տեսանյութ)

Վարդենիկցիները փակել են Հակոբ Հակոբյանի հէկի ջուրը (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները փակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող հէկի ջրամատակարարումը: Նրանք դեպի հէկ գնացող հոսքը փակել են և ջուրն ուղղել իր բնականոն՝ գետի հուն: Գյուղացիները հերթապահություն են սահմանել և հսկում են, որպեսզի որևէ մեկը չմոտենա և չբացի հէկ գնացող ջրի ուղղությունը:

Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արմեն Հովհաննիսյանը Հետք-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դա գյուղացիների բողոքի դրսևորումն է եղել:

«Հավանաբար սեփականատերերի հետ հանդիպում կլինի, դրանից հետո բնակիչներից է կախված: Բնակիչների պահանջը հավաքական է»,- ասաց աշխատակազմի քարտուղարը:

Նա նշեց, որ առայժմ ընկերության որևէ ներկայացուցիչ կամ սեփականատեր գյուղ չի եկել և չի հանդիպել բնակիչներին:

Սա Հակոբյանների ընտանիքի միակ հէկը չէ: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի ընտանիքը Վայոց ձորի մարզում՝ Արփա-Սևան թունելի մոտ շահագործում է այդ տարածքի ամենամեծ հէկը:

Մանրամասները՝ Հետք-ում։

Այս խորագրի վերջին նյութերը