Քաղաքական

04.05.2018 12:40


Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի փոխդեսպանի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի փոխդեսպանի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ հավելելով, որ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ․

«Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը։

Հանդիպում ունեցա նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր»,-գրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը