Քաղաքական

13.05.2018 20:28


Շանթ Հարությունյանի ընտանիքը հյուրընկալվել է ոստիկանապետի բնակարանում

Շանթ Հարությունյանի ընտանիքը հյուրընկալվել է ոստիկանապետի բնակարանում

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հյուրընկալել է Շանթ Հարությունյանի ընտանիքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

«Այսօր, պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։ Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ, ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։ Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։ Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն»,-գրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը