Քաղաքական

14.05.2018 11:48


Սոչիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Սարգսյանի հանդիպումը (տեսանյութ)

Սոչիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Սարգսյանի հանդիպումը (տեսանյութ)

Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողները մասնակցեցին միայն արարողակարգային նկարահանման:

Առանձնազրույցը շարունակվեց փակ դռների հետևում:

Փաշինյանը Սոչի է մեկնել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ, մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղըրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը