Լրահոս

07.12.2010 16:43


Իրականացվում են ցայտաղբյուրների ձմռան նախապատրաստական աշխատանքներ

«Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վերահաս ցուրտ եղանակների հետ կապված կանխարգելիչ նկատառումներով իրականացվում են մայրաքաղաքում գործող ցայտաղբյուրների ձմռան նախապատրաստական աշխատանքները:

Այս կապակցությամբ ընկերությունն ակնկալում է բնակչության օգնությունն ու աջակցությունը, ինչպես նաև կոչ է անում հիմնարկ-ձեռնարկություններին, համատիրություններին և անհատ քաղաքացիներին, ձեռնարկել միջոցներ սեփական նախաձեռնությամբ կառուցված ցայտաղբյուրների պահպանությունն ապահովելու նպատակով:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը