Քաղաքական

19.05.2018 08:11


Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեղավոր ճանաչվեց

Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեղավոր ճանաչվեց

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել էր փաստաբանների պալատ։ Դիմելու համար հիմք էր հանդիսացել այն, որ 2017 թ սեպտեմբերի 7-ին «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Արայիկ Պապիկյանը լքել էր նիստերի դահլիճը։ Նա ցանկացել էր դատախազներին ինքնաբացարկ հայտնել, սակայն միեւնույն ժամանակ կարեւոր է համարել, որ մյուս փաստաբանները եւս ներկա լինեն։ Արայիկ Պապիկյանը ցանկացել էր ապահովվել նաեւ դատավորի որոշմամբ հեռացված իր պաշտպանյալի ներկայությունը։

17128 կարգապահական գործով նիստին կողմերը չէին ներկայացել։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել էր խորհրդին եւ խնդրել նիստը հետաձգել, քանի որ ծանրաբեռնված է եւ չի կարող նիստին մասնակցել։ Սակայն խնդրանքը ազդեցություն չունեցավ․ խորհուրդը որոշեց շարունակել նիստը եւ նկատողություն սահմանել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4 .1 պահանջների խախտման հատկանիշներով՝ ըստ որի փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի կողմից կիրառվող վարվելակերպի կանոններին, այդ թվում հարգանքով վերաբերվել դատավորին և դատավարության մյուս մասնակիցներին։ Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի` դատավորի կամ արբիտրի գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ ճշգրիտ հարգանք և համակրանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ` հաշվի չառնելով իր անձնական շահերը կամ ցանկացած հետևանքները, որոնք կպատահեն իր կամ ցանկացած այլ անձի հետ:

Նիստի ընթացքում արգելվեց տեսանկարահանում անցկացնելը, թույլատրվեց միայն ձայնագրումը։

Աղբյուրը՝ hahr.am

Այս խորագրի վերջին նյութերը