Քաղաքական

19.05.2018 12:31


ԱԱԾ ղեկավար․ «350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում»

ԱԱԾ ղեկավար․ «350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում»

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ուղիղ եթերների հեռարձակումների առնչությամբ։

«Ուղիղ եթերներների հետ մտահոգություններ ունեմ։ Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։ Մենք պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ»,-ասել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Ազգային անվտանգության խորհդրի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը վերաբերող հարցին, երբ աշխատասեղանին դրված բոլոր փաստաթղթերը երևում էին։

***

Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Շուտով կբացահայտնվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»,-հայտարարել է նա։

ԱԱԾ ղեկավարը, ներկայացնելով մանրամասներ, ասել է, որ այդ սխեմաների շրջանակում որոշները պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։

«Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ»,-հայտարարել է ԱԱԾ նոր պետը։

Նաև հավելել է. «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։

ԱԱԾ ղեկավարի խոսքով՝ այդ մարդիկ տեղյակ չեն, որ բիզնես ունեն ու ապրում են ծանր սոցիալական պայմաններում։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը