Քաղաքական

07.06.2018 11:14


Վաղարշակ Հակոբյանն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից և նշանակվել նախարարի օգնական

Վաղարշակ Հակոբյանն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից և նշանակվել նախարարի օգնական

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում Սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:

Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Մամուլում նշվել էր, որ Սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ 27 տարեկան է, իսկ օրենսդրությամբ այդ պաշտոնում կարող էր նշանակվել միայն 30-ը բոլորած ՀՀ քաղաքացին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը