Լրահոս

22.02.2010 10:46


Ինքնասպանության փորձ կատարած կինը դուրս է բերվել գետից

Փետրվարի 21-ին, ժամը 05.35-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի Առափնյա փողոցին կից հոսող Տանձուտ գետի մեջ' ջրից դուրս ցցված քարին, հայտնաբերվել է կին' ինքնասպանության փորձ կատարելիս, եւ նրան դուրս բերելու համար անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 06.33-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1971 թ. ծնված Գ. Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը