Քաղաքական

15.06.2018 16:40


Վճռաբեկ դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը և նա ազատ արձակվեց (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը և նա ազատ արձակվեց (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով նիստն է:

Հիշեցնենք, որ քաղաքացիների ակտիվ պայքարից հետո Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց այս հայցը, որով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը և պահանջվում է կայացնել արդարացման որոշում։

Տեղեկացրել էինք նաև, որ ՀՀ ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն է ներկայացվել։

***

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի փաստաբանի բողոքը բավարարեց մասնակի՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ դատարանը նաև որոշեց փոխել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը՝ հաշվի առնելով պատգամավորների երաշխավորագրերը։

Փոխվեցին նաև Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի խափանման միջոց կալանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը