Քաղաքական

02.07.2018 11:05


Ինչպես է Նախիջևանում այրվում ադրբեջանական դիրքը (տեսանյութ)

Ինչպես է Նախիջևանում այրվում ադրբեջանական դիրքը (տեսանյութ)

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Այսօր արդեն Ա․Հովհաննիսյանը տեսանյութ է տարածել, թե ինչպես է Նախիջևանում այրվում ադրբեջանական դիրքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը