Լրահոս

25.02.2010 14:36


Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում է, որ ՀՀ–ում միջին բիզնեսը վտանգված է

Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում է, որ ՀՀ–ում միջին բիզնեսը վտանգված է

Այսօր հրավիրած ասուլիսում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասել է, որ արդեն ՀՀ-ում միջին բիզնեսը վտանգված է։

-Մեզ մոտ նախկինում միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքով չէին գալիս, իսկ այսօր արդեն գալիս են,- հայտարարել է Ա. Հարությունյանը,- ասում են, որ իրենց կապիտալը ստիպված դուրս են հանում, փակում են, հնարավոր չէ աշխատել, որովհետև խոշոր բիզնեսն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ իրենք պարզապես չեն կարողանում աշխատել։

Ա. Հարությունյանը նաև նշել է, որ ոսկու շուկայի աշխատակիցների համար սահմանվող հարկային բեռը նրանց հետագա գործունեությունն անհնարին է դարձնում.

-Մարդիկ աներանելի վիճակի մեջ են հայտնվում, բայց փոխանակ մտածեն այդ մարդկանց օգնելու մասին, նրանց տանում են ոստիկանություն և այլն։

Ի դեպ, մարտ ամսին ՄԻՊ-ը կներկայացնի 2009թ. տարեկան զեկույցը։ Այդ ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ մոտ 5 հազար բողոք է ստացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը