Լրահոս

25.02.2010 15:28


Արմեն Հարությունյան. «...դեպքեր ունենք, որ ոստիկանությանը պրովոկացիայի են ենթարկում»

Արմեն Հարությունյան. «...դեպքեր ունենք, որ ոստիկանությանը պրովոկացիայի են ենթարկում»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, անդրադառնալով վերջերս Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների և ոստիկանների բախմանը, լրագրողներին ասել է, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այնտեղ են եղել և այդպիսի լուր չեն բերել իրեն, թե ոստիկաններն սկսել են ցուցարարների վրա անհիմն հարձակվել։

-Մենք միշտ մոնիթորինգ ենք անում նմանատիպ պրոցեսները, և դեպքեր ունենք, երբ ոստիկանությունն է սահմանն անցնում, դեպքեր ունենք, որ ոստիկանությանը պրովոկացիայի են ենթարկում։ Տվյալ դեպքում պետք է մի հարց պարզենք, որ հասկանանք. շատ դեպքերում թույլ են տալիս, որ նրանք կարողանան միայն մայթով շարժվել, բայց հետագայում քանակն ավելանում է, և նրանք ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում մայթով շարժվելու ու մեխանիկորեն, իրենց կամքից անկախ դառնում են այդ  կանոնը խախտող,- ասել է Ա. Հարությունյանը,- մենք մտադիր ենք համատասխան մարմինների, այդ թվում նաև քաղաքապետի հետ այս հարցը քննարկման առարկա դարձնել, որովհետև մեզ համար անընդունելի է, երբ դու կանոնը խախտում ես, բայց նաև անհասկանալի է, երբ դու այնպիսի կանոն ես սահմանում, որն օբյեկտիվորեն չես կարող պահպանել։ Պետք է փորձենք հասկանալ՝ ինչպես անել, որ այդ կանոնները տրամաբանության սահմաններում լինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը