Լրահոս

25.02.2010 15:57


Թ. Մանասերյան. «...չի կարելի բացառել, որ թանկացումներ կլինեն»

Թ. Մանասերյան. «...չի կարելի բացառել, որ թանկացումներ կլինեն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, խոսելով գազի գնի թանկացման մասին, ասել է, որ գնի թանկացումն օբյեկտիվ պատճառներ ունի։

-Մենք չէ, որ սահմանում ենք այդ գները։ Ելքը մեկն եմ տեսնում՝ կառավարությունը հնարավորության դեպքում օգնի սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի նրանք հարվածների ողջ ցնցումները չկրեն։ Խոսքն ամբողջությամբ սուբսիդավորման մասին չէ, որը սխալ եմ համարում. հարուստներն ու միջին խավը չպետք է օգտվեն դրանից, այլ սոցիալապես անապահով ընտանիքները,-նշել է նա։

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ գազի գնի թանկացումը կարող է բերել նաև այլ թանկացումների։

-Գազի թանկացումները էական գոծոն են ոչ միայն բնակչության համար, այլ նաև արդյունաբերության և էկոնոմիկայի։ Այստեղ չի կարելի բացառել, որ թանկացումներ կլինեն։ Խոսքը նաև ընդհանրապես տնտեսության մրցունակության մակարդակի մասին է, որն անբավարար մակարդակի վրա է գտնվում,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը