Լրահոս

26.02.2010 09:43


Թուրքիայում ձերբակալել են Տարկանին

Թուրքիայում ձերբակալել են Տարկանին

Հանրահայտ թուրք երգիչ Տարկանը ձերբակալվել է Ստամբուլի թմրամիջոցների դեմ պայքարող ոստիկանության կողմից։

NTV հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Թուրքիայում հայտնի երաժիշտ Օմերլիի առանձնատանը ձերբակալվել է 10 մարդ, այդ թվում՝ երեք հայտնի գործարար, նախկին պատգամավորի որդի, ԶԼՄ-ների և էլիտայի ներկայացուցիչներ։

Նրանց անունները չեն հայտնվում։ Հայտնվում է միայն, որ առանձնատանը թմրանյութ է հայտնաբերվել։

Երգիչն ու մյուս ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանություն։

Պաշտոնական մեղադրանք Տարկանին առայժմ չի ներկայացվել։

Ըստ «РИА Новости»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը