Լրահոս

08.12.2010 11:03


ՀՀԿ–ում արշալույսները խաղա՞ղ են

ՀՀԿ–ում արշալույսները խաղա՞ղ են

Վերջերս մամուլում և սոցիալական ցանցերում բավական շատ են շրջանառվում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում լարվածության և տարբեր թևերի առաջացման մասին լուրերը։

Մեկնաբանելով այդ հանգամանքը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «7օր»-ին ասել է, թե դրանք հերթական սադրանքներն են։

-Նման բան չի էլ կարող լինել, որովհետև մեր կառույցը մի քիչ ուրիշ է։ Յուրաքանչյուր կուսակցություն իր ներկուսակցական կառույցներն ունի։ Մեզանում նման բան չի կարող լինել, որովհետև ստեղծման օրից հիմնականում նման խնդիրներին չենք էլ անդրադարձել, որ որևէ դեպքում կարող է կողմեր առաջանան,-ասել է նա։

Ինչ վերաբերում է ընտրացուցակների հետ կապված ներկուսակցական լարվածությանը, Գ. Սահակյանն ասել է, որ սովորաբար ընտրացուցակներրը ՀՀԿ-ում մեկ ամիս շուտ են կազմվում։

Նրա խոսքերով՝ այսօր ՀՀԿ-ում լարվածության և տարաձայնությունների առիթն էլ չկա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը