Քաղաքական

08.09.2018 09:21


Ադրբեջանը երկար տարիներ ապացուցում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը երկար տարիներ ապացուցում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշմամբ ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված»,-ասել է վարչապետը:

Նա նշել է, որ գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է: «Եվ ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը, դա ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է»:

Այս խորագրի վերջին նյութերը