Լրահոս

02.03.2010 14:41


Ա. Զաքարյան. «Այսօր խոսել արտահերթ ընտրությունների մասին՝ ուղղակի անիրատեսական է»

Ա. Զաքարյան. «Այսօր խոսել արտահերթ ընտրությունների մասին՝ ուղղակի անիրատեսական է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ երկրում տիրող իրավիճակն իսկապես բերի արտահերթ ընտրությունների, ինչպես հայտարարում են ՀԱԿ ներկայացուցիչները՝ ասել է, թե ոչ։

-Արտահերթ ընտրությունների համար առաջին հերթին անհրաժեշտ են քաղաքական ճգնաժամ և ճգնաժամային երկարատև գործընթացներ, որպեսզի քաղաքական համակարգը հետագա իր բնականոն գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտաբար գնա ժողովրդավարական ընտրությունների հաջորդ քայլին։ Այսօր ՀՀ քաղաքական համակարգում գործում է բնականոն կայուն զարգացման տրամաբանությունը։ Բոլոր ընթացակարգերը՝ և՛ պետական կառավարման, և՛ քաղաքական կառավարման, և՛ տնտեսական համակարգում, հստակ գործում են նախապես նախանշված ծրագրերի շրջանակներում։ Այսօր խոսել որևէ մակարդակում արտահերթ ընտրությունների մասին՝ ուղղակի անիրատեսական է, ժամանակի ավելորդ կորուստ և ուշադրության շեղում,-նշել  է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը