Լրահոս

28.09.2018 08:53


Տարօրինակ դեպք Երևանում. տղամարդը, սեռական օրգանները ցույց տալով աղջիկներին, ասել է. «Գուշակեք՝ մեծ, միջնեկ, փոքր»

Տարօրինակ դեպք Երևանում. տղամարդը, սեռական օրգանները ցույց տալով աղջիկներին, ասել է. «Գուշակեք՝ մեծ, միջնեկ, փոքր»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում խուլիգանության հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նույն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Իլոնա Թ.-ն, ով հայտնել է, որ իրենց շենքի մոտ մի անծանոթ տղամարդ իջեցրել է տաբատը, այնուհետև աղջիկներին ցուցադրել սեռական օրգանները և այդ ընթացքում աղջիկներին ասել, թե՝ կարեղ եք գուշակել՝ մեծ, միջնեկ, փոքր և դիմել փախուստի:

Կանչով դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ տարօրինակ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը