Լրահոս

28.09.2018 09:23


Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի շենքի բակում օձ է նկատվել

Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի շենքի բակում օձ է նկատվել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 16 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը