Լրահոս

28.09.2018 10:26


Վագոն-տնակ է այրվել

Վագոն-տնակ է այրվել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ աղբամանների մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:38-ին, մարվել՝ 00:17-ին:

Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ, ներսում գտնվող կենցաղային իրերը՝ ամբողջությամբ, մոտակայքում կուտակված կենցաղային աղբը՝ մոտ 2 խմ և մեկ ծառի բուն:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը