Լրահոս

02.10.2018 09:57


«Պարզ լիճ» տանող ճանապարհին մեքենան կողաշրջվել է

«Պարզ լիճ» տանող ճանապարհին մեքենան կողաշրջվել է

Հոկտեմբերի 1-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» հանգստի գոտի տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել են «ՎԱԶ 21-014» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1996 թ.) և դուրս բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը