Լրահոս

02.10.2018 10:11


Կապանում դի է հայտնաբերվել

Կապանում դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Ա. Բ.-ի (ծնված 1965 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը