Լրահոս

02.10.2018 14:26


Երևանում 4 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում 4 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Տիմիրյազևի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Հայկ Ավագյանը՝ «ձախ նստաթմբի ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Գուրգեն Խանոյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Պոպովի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Սերոբ Գրիգորյանը՝ «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիմիրյազևի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Սարգսյանը՝ «ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ։ Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Օրդակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը