Քաղաքական

03.10.2018 11:23


ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չունի (տեսանյութ)

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չունի (տեսանյութ)

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

«Մենք պաշտոնական տեսակետ չենք հայտնել: Առանձին գործիչներ կարող են կարծիք հայտնել: Մենք դեռ կքննարկենք»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ բանակցությունները չեն ավարտվել, երբ բոլոր կողմերը քննարկեն հարցը, իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Մելքումյանը հավելեց նաև, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի հետ միայն բանակցություններ են եղել, լսել են կառավարության տեսակետը:

Այս խորագրի վերջին նյութերը